Գարիկ Հարությունյան, Հայկ Խաչիկյան, Նարեկ Մարտիրոսյան
Շուշիի ջնջված հասցեն
Ճակատագրեր․ Ղազանչեցոց եկեղեցուն նայող շենքի բնակիչները
(English version here)

Պատմություն Շուշիի և շուշեցիների մասին

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը փաստացի դադարեց Շուշիի անկմամբ։ Անմիջապես Ղազանչեցոց եկեղեցու դիմաց՝ Ղազանչեցոց 72 հասցեում, գտնվող շենքի նախկին բնակիչները այս պատումների միջոցով ներկայացնում են իրենց ճանաչած Շուշին։



Լուսանկարում՝ Մարիամ Անդրեասյանը Ստեփանակերտի աշխատավայրում

Մարիամ Անդրեասյանը բնակվում էր Շուշիում, զբաղվում էր մշակութային, հասարակական գործունեությամբ։ Պատերազմի ժամանակ տեղափոխվել է Գյումրի, ապա Երևան։

Պատերազմից մեկ տարի անց Մարիամ Անդրեասյանը, իր մեջ ուժ գտնելով, տեղափոխվել է Ստեփանակերտ։ Դասավանդում է ազգային պարեր, շարունակում է հասարակական գործունեությունը։ Դրանով նա իր Շուշին բերել է Ստեփանակերտ։

Մարիամ Անդրեասյանի պատմությունը՝ այստեղ։


Լուսանկարում՝ Հարութ Բաբալյանը պատարագի ժամանակ

Մինչև պատերազմը Հարութ Բաբալյանը հոգևոր ծառայություն էր իրականացնում Ղազանչեցոց եկեղեցում։ Պատերազմի ընթացքում անցավ կամավորական-զինվորական ծառայության։

Պատերազմից հետո Բաբալյանների ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ։ Հիմա Հարութ Բաբալյանը ծառայություն է իրականացնում Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում։

Կյանքի է կոչել պատերազմի պատճառով հետաձգված ամուսնությունը։

Հարութ Բաբալյանի պատմությունը՝ այստեղ։


Լուսանկարում՝ Նվարդ Խաչիկյանը Երևանում

Նվարդ Խաչիկյանը ծնվել է Շուշիում։ Աշխատում էր Շուշիի Դրամի թանգարանում։

Պատերազմի ժամանակ տանից հեռանալիս ոչինչ չեն վերցրել։ Հետո մամուլում հրապարակված լուսանկարներից են տեսել տունը՝ հրթիռներից ավերված։

Խաչիկյանների ընտանիքը հիմա Երևանում է։ Թեև բարդ է, բայց մտածում են Արցախ վերադառնալու մասին։

Նվարդ Խաչիկյանի պատմությունը՝ այստեղ։


Լուսանկարում՝ Անուշ Զաքարյանը զարմուհու հետ

Անուշ Զաքարյանը դաշնակահարուհի է։ Մինչ պատերազմը մասնագիտությամբ աշխատում էր Շուշիի արվեստի դպրոցում և ազգային երգ ու պար էր դասավանդում Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։

Պատերազմի հետևանքով Զաքարյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան, բայց չի մոռանում Շուշիի տունը։

Անուշ Զաքարյանը գործնականում էլ պահում է Արցախի հետ կապը, շարունակում է դասավանդել այնտեղ։

Անուշ Զաքարյանի պատմությունը՝ այստեղ։

Պատմության հերոսների Շուշիի շենքը, ինչպես ցույց են տալիս արբանյակային լուսանկարները, պատերազմից հետո ադրբեջանցիները ոչնչացրել են։

Վերին փոքր ուղղանկյունում հենց Ղազանչեցոց 72 հասցեում գտնվող շենքն է։ Դրա հարևանությամբ երևում է նաև Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթը վնասված է, բայց դեռ կա։

Ավելի ձախ՝ երևում են 4 բազմաբնակարան շենքեր, որոնք Պռոշյան 1, 3, 5, 7 հասցեների բնակելի շենքերն են։ 2021 թվականի փետրվարի այս արբանյակային լուսանկարում դրանք դեռ երևում են։
Արդեն 2021 թվականի օգոստոսին արված արբանյակային լուսանկարում երևում է, որ Ղազանչեցոց 72 հասցեում գտնվող շենքն ադրբեջանցիները հավասարեցրել են հողին։

Ղազանչեցոց եկեղեցու գմբեթն էլ հանել են, իբր նորոգում են եկեղեցին։ Իսկ իրականում փորձում են «ալբանացնել» այն։

Ներքև ու ձախ՝ երևում է նաև Պռոշյան փողոցի 4 բնակելի շենքերի հիմնահատակ քանդումը։ Դրանցից մեկի տեղում արդեն երևում է նոր շինության հիմք՝ ութանկյուն տեսքով։ Ադրբեջանցիներն այդտեղ նոր մզկիթ են կառուցում։
Հեղինակներ
  • Հայկ Խաչիկյան
    Լրագրող, հետազոտող, ծրագրի ղեկավար
  • Նարեկ Մարտիրոսյան
    Լրագրող, փաստերի ստուգող
  • Գարիկ Հարությունյան
    Լրագրող, վիզուալիզացնող, խմբագիր
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website