Արար 1
Հանդիպում Շուշիի հետ
«Ասում եմ, որ ինձ պետք չի բարձրանամ, էն էլ էն մտքով, որ բարձրանում եմ ինչ-որ իր վերցնեմ, որ դուրս գամ [քաղաքից]։ Մաման բարձրանում է, փաստաթղթերը վերցնում է, ինձ տալիս, ու գնում ենք։ Ու դա լինում է վերջին անգամը, որ ես էլ տուն չեմ բարձրանում»։
«Բայց հետո սկսեցի հասկանալ, որ ամեն ինչ նույնն է ․․․ Իհարկե, հրաշալի կլիներ, որ պատերազմից հետո լիքը բան փոխվեր, արժեքներն ավելի մեծ տեղ ունենային, քան նյութականը։ Բայց ամեն դեպքում, երբ այդ ամենը գիտակցեցի, սկսեցի սիրել ու ավելի հաճույքով անել այն աշխատանքը, որ անում են, ու սիրել այն քաղաքը, որ այսօր կա»։