Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիները ձեռնամուխ եղան Շուշիում, ինչպես նաև այլ գրաված տարածքներում հայկական ժառանգության վերացմանը։ Առանցքային նշանակություն ստացավ Ղազանչեցոց եկեղեցու պատմության «վերանայումը»։ Ադրբեջանցիները նախ հայտարարեցին, թե նորոգում են եղեկեցին, ապա հանեցին դրա գմբեթները՝ հայտարարելով, թե ի սկզբանե եկեղեցին այդպիսի գմբեթներ չի ունեցել։
Բաքվի այս գործելաոճը ուղղված էր նրան, որ եկեղեցին ներկայացնեն որպես ալբանական, ռուսական, վրացական, ցանկացած այլ պատկանելության, բացի հայկականից։ Պատմական փաստերը, նախկինում արված լուսանկարները, սակայն, վկայում են և՛ եկեղեցու գմբեթների առկայությունը, և՛ դրա հայկական պատկանելիությունը։
Նույն կերպ ադրբեջանցիները նախ
քանդեցին Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Ավելի ուշ ադրբեջանցիներն ուղղակի
քանդեցին եկեղեցու վերին մասը և դրա պատերից ներս սարքեցին ժամանցի վայր։
Նման ևս մեկ ակտի մասին հայտնի դարձավ բրիտանական
BBC-ի լրագրողի Ջրական (Ջաբրայիլ) այցի ժամանակ։ Լրագրողը ներկայացրեց, թե ինչպես է հիմնահատակ ոչնչացվել տեղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։
Այս փաստերը հիմա տեսանելի են նաև արբանյակային լուսանկարների միջոցով։ Պատերազմից 2-3 ամիս առաջ և 9-10 ամիս հետո արված լուսանկարներում նույն տեղանքը կարող եք տեսնել
հղումով։